Դադարեցվել են Երևան–Կապան–Երևան չվերթերը

3/9/2025 19:10

Սեպտեմբերի 2–ին Երևան–Կապան–Երևան ուղղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը հայտարարել է չվերթերի ժամանակավոր դադարեցման մասին։ «Օդանավը գտնվելու է տեխնիկական սպասարկման մեջ` ուղևորների և թռիչքների անվտանգությունը համար, դա գերակա պահանջ է, որին մենք անվերապահորեն հետևում ենք»,– «Սյունիք» TV–ին ասել է ընկերության ղեկավար Կարեն Վարդանյանը։ Կարեն Վարդանյանի խոսքով, օդանավի տեխնիկական սպասարկման համար կարող է պահանջվել մինչև 4 ամիս։ «Ինքնաթիռը միայն 2025 թվականի հունվար– սեպտեմբեր ամիսներին իրականացրել է 95 չվերթ, տեղափոխել 2096 ուղևոր, սա 19 չվերթով ավելի է, քան 2024թ–ին»,– ասել է ընկերության տնօրենը։