Անհապաղ ազատ արձակել Աջապահյանին և մնացած անձանց
3/9/2025 19:12

Սեպտեմբերի 2-ին օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ, ևս մեկ անգամ երկարաձգվեց Գերշանորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։
Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը:
«Խիստ բացահայտ է, որ դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին՝ ստանձնելով եկեղեցականների և Եկեղեցուն աջակցող անձանց նկատմամբ հաշվեհարդար կիրառելու անպատվաբեր դերակատարություն։
Հարկ է վերջ տալ ապօրինություններին, այդ թվում՝ խտրական մոտեցմանը, և անհապաղ ազատ արձակել ինչպես Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այնպես և կեղծ մեղադրանքներով կալանավորված անձանց»,- նշված է հայտարարության մեջ: