Արեն Մկրտչյանը նշանակվեց Լոռու մարզպետ

4/9/2025 12:43

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4–ի նիստում Արեն Մկրտչյանին նշանակեց Լոռու մարզպետ։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Արեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ»,–ասված է որոշման մեջ։ ՔՊ-ականը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին իրեն պաշտոն տալու համար։ «Ջանք չեմ խնայի մեր երազանքների Հայաստանի ու Լոռու մարզի կերտման գործում իմ ներդրումն ունենալու հարցում»,- նշեց նա Նշենք, որ Արեն Մկրտչյանը ԱԺ պատգամավորի լիազորությունները վայր է դրել սեպտեմբերի 1–ին։ Նրան փոխարինել է Վանիկ Օհանյանը։