Վահրամ Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ

4/9/2025 12:44

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4–ի նիստում Արմավիրի մարզպետ նշանակելու մասին որոշում կայացրեց։ Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Վահրամ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»։