Կյանքից հեռացել է Ջորջիո Արմանին

4/9/2025 19:10

91 տարեկանում մահացել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին։ Հաղորդում է Ռոյթերզը։ Արմանին ժամանակակից իտալական ոճի և նրբագեղության հոմանիշն էր։ Նա համատեղում էր դիզայների տաղանդը գործարարի հմտության հետ՝ ղեկավարելով մի ընկերություն, որի տարեկան շրջանառությունը կազմում էր մոտ 2.3 միլիարդ եվրո (2.7 միլիարդ դոլար)։ «Armani Group-ը անսահման վշտով հայտարարում է իր ստեղծողի, հիմնադրի և անխոնջ շարժիչ ուժի՝ Ջորջիո Արմանիի մահվան մասին», - ասվում է նրա հիմնադրած ընկերության հայտարարության մեջ։