Պորտուգալիայի հավաքականը ժամանեց Երևան
4/9/2025 23:33
Պորտուգալիայի հավաքականը ժամանեց Երեւան։ «Զվարթնոց» օդանավակայում հարյուրավոր հայ երկրպագուներ էին հավաքվել՝ պորտուգալացիների ավագ, Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Ռոնալդուի հետ սելֆի անելու կամ նրանից ինքնագիր վերցնելու հույսով։ 40-ամյա աստղը երկրպագուներին չողջունեց, արագ անցավ ոստիկաններով շրջապատված եւ բարձրացավ ավտոբուս։
Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին նախախաղային մարզում կանցկացնի Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում։
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին եւ կմեկնարկի 20:00-ին։