Գազանջատումներ կլինեն

5/9/2025 09:50

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամարինի և Աթաբեկյան փողոցների, Օրջոնիկիձեի փողոցի թիվ 2-ից 72, Մյասնիկյան փողոցի թիվ 58-ից 118, Հակոբջանյան փողոցի թիվ 1-ից 46 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: Գազամատակարարումը դադարեցվելու է պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: