Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

5/9/2025 12:20

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»: «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։