Դուրս կբերվի Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը
5/9/2025 15:44

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17։30-ին, Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Կաթողիկոսի, տեղի կունենա Կիրակնամտի ժամերգություն։
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Ժամերգության ընթացքում Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս կբերվի Հայոց Եկեղեցու կողմից տիեզերաժողովին մասնակցած Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը։