«Լադա»-ն բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում

6/9/2025 12:02

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ջարդի ձոր» կոչվող հատվածում 20-ամյա Ստեփան Խ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։