Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին
6/9/2025 13:47

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իվետ Քուփերին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Ջերմ շնորհավորանքներս Իվետ Քուփերին՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Ակնկալում եմ համատեղ աշխատանքը Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական գործընկերության հետագա խորացման, այդ թվում՝ մեր տնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր նոր պաշտոնում»,- գրել է Միրզոյանը X-ի իր էջում։