Երկրպագուները շարժվում են դեպի «Հանրապետական» մարզադաշտ

6/9/2025 18:25

Երկրպագուներն արդեն շարժվում են դեպի «Հանրապետական» մարզադաշտ։ Հիշեցնենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ ՀՖՖ մամուլի ծառայությունն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրում Պորտուգալիայի դեմ խաղի համար։