Հրդեհ՝ «Հայֆիլմ»-ի տարածքում

6/9/2025 18:29

«Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 6 տրանսպորտային միջոց, որից 4-ը՝ ավտոբուսներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Հրդեհն այս պահին մեկուսացվել է, սակայն տեղում հրշեջները հերթապահություն են իրականացնում։ Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 13։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում այրվում են խոտածածկույթ և ավտոմեքենաներ։