Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել

7/9/2025 14:13

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Դավիթ Քալաշյանի՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցում՝ 6 մլն դրամի չափով։ Հայցադիմումը դատարան մուտքագրվել է երեկ և դեռևս մակագրված չէ։