Մահվան ելքով վրաերթ` Արմավիրում
7/9/2025 15:33

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Հայկ Զ.-ն իր վարած «ՎԱԶ 21102» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 79-ամյա Հարություն Ս.-ին։
Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով էլ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։