Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

7/9/2025 18:16

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Շնորհավորում եմ Բրազիլի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Բարձր եմ գնահատում Հայաստանի և Բրազիլի միջև ձևավորված արդյունավետ գործընկերային հարաբերությունները և լիահույս եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցությունն առաջիկայում առավել կզարգանա և կընդլայնվի՝ ի նպաստ մեր պետությունների և ժողովուրդների: Բրազիլի կողմից նախաձեռնված մի շարք գլոբալ նախաձեռնություններին Հայաստանի միանալը ևս վկայում է երկկողմ փոխգործակցության ամրապնդման մասին: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Բրազիլի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և շարունակական առաջընթաց»: