ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը

7/9/2025 18:17

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձինք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- նշված է հաղորդագրության մեջ: