Պուտինը շնորհավորել է ՌՀՄ 25-ամյակի կապակցությամբ
7/9/2025 18:20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը 25-ամյակի կապակցությամբ:
«Կազմակերպության հետևողական աշխատանքն ուղղված է ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցմանը և հայկական սփյուռքի ինտեգրմանը ռուսական հասարակությանը»,–ասվում է Կրեմլի կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում։