Մեր ձևով՝ պատվով, աշխատասիրությամբ և խելքով

8/9/2025 09:40

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը սոցցանցերի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Ի՞նչ է նշանակում «Մեր ձևով»։ Այս բառակապակցությունը Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցից հետո թևավոր խոսք է դարձել հայության մեջ ամբողջ աշխարհում։ Կարծում ենք, որ արդեն բոլորը հասկացել են, որ «Մեր ձևով» նշանակում է հայավարի, այսինքն՝ պատվով, աշխատասիրությամբ և խելքով։ Մեր ձևով նշանակում է արժանապատվությամբ։ Մեր ձևով՝ այսինքն հանուն մեր երեխաների իրական ու բարեկեցիկ ապագայի։ Ու մենք ինչ անենք, անելու՛ ենք՝ մեր ձևով»։