Խորհրդարանը չի կարող հանդուրժել խուլիգանություն

8/9/2025 12:39

ԱԺ նախագահին պաշտոնական գրությամբ տեղեկացրել եմ, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իմ ճեպազրույցը՝ երբ խոսում էի Բաքվի բանտում խոշտանգվող հայ գերիների մասին,- գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Նրա վարքագիծը խախտում է ոչ միայն պատգամավորի գործունեության երաշխիքներն, այլև` լրագրողների իրավունքները։ Պահանջում եմ, որ Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։ Խորհրդարանը չի կարող հանդուրժել խուլիգանություն։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյան»,- գրել է նա։