Տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների համար ձերբակալված կա
8/9/2025 12:41

1 անձ ձերբակալվել է Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների համար. այս մասին Tert.am-ին ասել են ՆԳՆ-ից:
«Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների վերաբերյալ այս պահի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 10 հաղորդում, որոնցից 5-ը բացահայտվել է, 1 անձ ձերբակալվել է, իսկ մյուս 5 դեպքով բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են»,- հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։