Համաձայնագրի տեքստում շատ բան համաձայնեցված չի եղել

8/9/2025 13:28

Միացյալ Նահանգներում կնքված Երևանի և Բաքվի միջև համաձայնագրից ոգևորված բացականչությունները փաստաթղթի հրապարակումից հետո փոխարինվեցին սկեպտիկ գնահատականներով, տեքստում շատ բան համաձայնեցված չի եղել,- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է հայտարարել: Նա հիշեցրել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ պայմանավորվածությունները ծնվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված համաձայնագրի հիման վրա։ «Նրանք որոշեցին այն կնքել Միացյալ Նահանգների տարածքում։ Դա մեր հարևանների ինքնիշխան իրավունքն է: Բայց պետք է տեսնել, թե ինչպես է այն [պայմանավորվածությունը] աշխատելու, քանի որ բոլոր հիացական արձագանքները, որոնք հնչեցին Վաշինգտոնում հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին, այդ բացականչությունները հետո ինչ-որ կերպ փոխարինվեցին թերահավատ գնահատականներով, երբ փաստաթուղթը հրապարակվեց: Եվ, ինչպես պարզվում է, այնտեղ ամեն ինչի շուրջ համաձայնություն չի ձեռք բերվել»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նշել է Լավրովը։