Սննդային թունավորմամբ քաղաքացիներ են հոսպիտալացվել

8/9/2025 18:48

Այսօր՝ սեպտեմբերի 08-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Ավելի ուշ ԲԿ դիմած քաղաքացիների թիվն ավելացել է, 8 հոգի հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մարզային բժշկական կենտրոնում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ վերահսկողության շրջանակներում նմուշառում է կատարվել Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում առկա հումք-հավի մսից, հավի թևիկներից, հավով աղցանից, հավով պիցայից: