Բաքուն ու Անկարան Հայաստանն այս կամ այն կողմ են անում,

9/9/2025 10:17

Թուրքիան շարունակում է օդում սուր ճոճել` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում դնելով ադրբեջանական առաջնահերթությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Հայաստանյան իշխանության բազմաթիվ զիջումները` Ցեղասպանության թեմայի միջազգային օրակարգից հանելուց մինչև Անկարային ռեգիոնի նայող կարգելը, ինչպես նման դեպքերում է լինում, որևէ արդյունքի չբերեց: Առկա իրողությունների և ՀՀ տապալված արտաքին քաղաքական կուրսի պայմաններում, Բաքուն ու Անկարան իրենց նախընտրությամբ Հայաստանն այս կամ այն կողմ են անում, լեգիտիմացնում իրենց ռազմական հանցագործություններն ու սրբագրում տարածաշրջանի պատմությունը»,-գրել է Աբրահամյանը։