Հայաստան - Իռլանդիա՝ 2:0

9/9/2025 21:22

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականն ընդունել է Իռլանդիայի թիմին եւ հաղթում է 2:0 հաշվով (տեսանյութ)։ Ընթանում է երկրորդ խաղակեսը։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի առավելությունը 51-րդ րոպեին կրկնապատկեց հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Գոլային փոխանցում կատարեց եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ էր դարձել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։