ՀՀ ԱԳՆ-ն զսպվածության կոչ է անում
10/9/2025 12:40

ՀՀ-ն խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և զսպվածության կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին՝ տարածաշրջանային անվտանգության իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ Իսրայելը հարվածներ է հասցրելԿատարի մայրաքաղաք Դոհայի ուղղությամբ: Կատարը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական կենտրոնակայանին հասցված հարվածը։ Կատարի արտգործնախարար Մաջիդ ալ-Անսարին հարվածն անվանել է միջազգային օրենքի և նորմերի կոպիտ խախտում։