Ստեփանծմինդայում տրանսպորտի շարժը սահմանափակված է
10/9/2025 12:41

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ վաղ առավոտյան ուժեղ անձրևի հետևանքով Ստեփանծմինդայի շրջանում սելավային հոսք է տեղի ունեցել (Թբիլիսի–Վերին Լարս ավտոճանապարհին):
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։ Տրանսպորտի շարժը տվյալ ուղղությամբ ժամանակավորապես սահմանափակված է երկու կողմերից։