Պաշտպանական ծախսերի աճ չենք նախատեսում

10/9/2025 18:00

Պետք է արձանագրենք, որ մենք 2025 թվականին 2024 թվականի բյուջեի համեմատությամբ պաշտպանական ծախսերի շատ էական և կտրուկ աճ ենք ունեցել: Ընդ որում, այդ էական և կտրուկ աճը պայմանավորված է եղել նախ որոշակի հրատապ կարքներով,- Ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ իրենք 2026 թվականին չեն նախատեսում 2025 թվականի նկատմամբ պաշտպանական ծախսերի աճ. կան պատճառներ, որոնք, ցանկության դեպքում կարող է ներկայացնել խորհրդարանին՝ դռնփակ ռեժիմով: