Հրայր սարկավագը կմնա ազատության մեջ
10/9/2025 18:01

«Հեղաշրջման գործով» մեղադրվող Հրայր սարկավագ Հակոբյանը կշարունակի մնալ ազատության մեջ. նման որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը:
Մասնակի բավարարելով հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունները՝ դատարանը որոշեց Հրայր սարկավագի նկատմամբ ընտրված խափանման միջոցներից ուժի մեջ թողնել բացակայելու արգելքն ու վերացնել վարչական հսկողությունը։