Վախենում եմ կապիտուլյանտ պոպոլիստների հակահայկական քաղաքականությունից
10/9/2025 18:03

Ինձ վերաբերող հարցով ես որևէ մտավախություն չունեմ, ես միշտ վախեցել եմ, հիմա էլ եմ վախենում այս կապիտուլյանտ պոպոլիստների հակահայկական քաղաքականությունից, որ դեռևս շատ-շատ բարդություններ է բերելու մեր ժողովրդին,- այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին արդյոք մտավախություն չունի, որ Ադրբեջանի պահանջով իրեն կհանձնեն Ադրբեջանին:
«Եթե մի քիչ էլ խորանանաք դատավարությունների մեջ, ապա եթե հայ ժողովուրդը կհանդուրժի, որ երկրի կառավարիչը, խախտելով Սահմանադրությունը ՀՀ քաղաքացիներից՝ անկախ նրանից ես եմ այդ քաղաքացին, Պողոսն է, թե Պետրոսը կհանձնի այլ երկրի միայն ու միայն այն պատճառով որ այդ քաղաքացին կատարել է ՀՀ օրենքները, Սահմանադրության պահանջները, որը գնահատվել է հակառակ երկրի կողմից որպես հանցագործություն, այդ դեպքում էլ ինչ կարող եմ ասել»,- ասել է երկրորդ նախագահը: