Միևնույն է, չենք կարող ասել՝ խաղաղությունն ամբողջական հաստատված է

10/9/2025 18:07

Խաղաղությունը երբեք բարեկամ ժողովուրդների միջև չի հաստատվում, խաղաղությունը հաստատվում է այն երկրների, այն ժողովուրդների միջև, որոնք նախորդիվ ունեցել են արյունահեղություն, պատերազմ, հակամարտություն և այլն: Եվ ահա մենք ճանապարհի սկզբին ենք,- Ազգային ժողովում ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրոզյանը: «Նույնիսկ առաջ անցնելով ասեմ, որ եթե առաջիկայում մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ, խաղաղությունն ամբողջական հաստատված է»,- հայտարարել է նա: Միրզոյանն ասել է, որ նկատի ունեն այն, որ այս պահին, առայժմ, կողմերն իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը, ըստ ԱԳՆ նախարարի, մինիմալ է՝ զրոյի է ձգտում, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է և այլն: Նա զուգահեռ նշել է, որ, այնուամենայնիվ բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված, դրանցից մեկը Ադրբեջանում գտնվող գերիների հարցն է: