Լեհաստանն ամբողջությամբ փակում է Բելառուսի հետ սահմանը

11/9/2025 11:56

Լեհաստանն ամբողջությամբ փակում է Բելառուսի հետ սահմանը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը: Գերատեսչությունը նշել է, որ դա պայմանավորված է Ռուսաստանի և Բելառուսի առաջիկա «Запад-2025» համատեղ զորավարժություններով, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 12-ից 16-ը։ «Որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ Բելառուսի հետ սահմանը նաև Շենգենյան գոտու սահմանն է», - ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Լեհաստանը սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ամբողջությամբ կփակի Բելառուսի հետ սահմանը։ Լեհաստանի իշխանությունները նաև հայտարարել են, որ Ուկրաինայի և Բելառուսի հետ սահմանների երկայնքով թռիչքների սահմանափակումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 9-ից։