Փաշինյանը ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին
11/9/2025 18:00

Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Կողմերը նշել են համագործակցության զարգացման և շարունակականության կարևորությունը։
Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող քաղաքականությունը։ Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաև խաղաղության և հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրմանը։