Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան

12/9/2025 12:27

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան։ «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարայի անցակետի մոտ, ողջունել է կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին»,- լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Հանդիպումն արդեն ավարտվել է. Ռուբինյանը ճանապարհել է Քըլըչին: