Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

12/9/2025 15:25

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի պողոտա - Ռոստովյան փողոց խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական՝ վրաերթի վայրից դիմել փախուստի։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել է տղամարդ հետիոտնի մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։ Ոստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտաբերելու ուղղությամբ։