«Արևմուտք-2025» զորավարժություններին ՀՀ-ն չի մասնակցում

12/9/2025 15:27

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին. այս մասին NEWS.am-ի հետզրույցում հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ Բելառուսի և Ռուսաստանի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժությունների կոալիցիոն խմբավորման կազմում գործողությունների մշակման համար հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների զորակազմեր՝ հաղորդել է ռուսական ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը: