«Զանգեզուրի գիծը» շատ կարևոր է. Քըլըչ
12/9/2025 15:33

Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը Հայաստան այցից առաջ Իգդիրում պատասխանել է լրագրողների հարցերին։
Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Քըլըչը Իգդիրում նշել է, որ ցամաքային սահմանով Հայաստան է այցելելու, որի ընթացքում քննարկվելու են արված աշխատանքները եւ առաջիկայում իրականացվելիք քայլերը։
Քըլըչն անդրադարձել է նաեւ սահմանների խնդրին, նշելով, որ «Զանգեզուրի գիծը» շատ կարեւոր է։ Նա պնդել է, թե այն ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլ ամբողջ Միջին Ասիայի եւ թյուրքական հանրապետությունների համար է շատ կարեւոր գիծ։ Նա հավելել է, թե հայկական կողմն այս ամենին դրական է նայում։