Ֆրանսիայում ՀՀ դեսպանը քննարկում է ունեցել Մարսելի քաղաքապետի հետ

13/9/2025 17:27

Աշխատանքային այցով Մարսելում գտնվող Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ Հանդիպման ընթացքում Արման Խաչատրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Մարսելի միջև բարեկամական երկարամյա կապերը, ինչպես նաև քաղաքապետի և քաղաքային խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։ Կողմերն անդրադարձել են Երևանի և Մարսելի միջև 2025 թվականի մայիսին ստորագրված համագործակցության փաստաթղթի շրջանակում գործակցության ընդլայնման հնարավորություններին։ Քննարկվել են նաև երկու քաղաքների միջև նոր նախաձեռնություններն ու արդյունավետ ծրագրերը։