Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

13/9/2025 20:01

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 3-9-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ սեպտեմբերի 3-4-ը և 8-9-ը, Շենգավիթում՝ սեպտեմբերի 3-4-ը, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 3-ին և 8-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 3 -ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ սեպտեմբերի 3-4-ը, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 8-9-ը, Շենգավիթում` չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։