«Զանգեզուրի միջանցքը» 95 տոկոսով պատրաստ է

16/9/2025 13:06

Հորադիզ- Մեխակավան (Ջաբրայիլ)- Կովսական (Զանգիլան)-Աղբենդ («Զանգեզուրի միջանցք») ճանապարհի շինարարությունն ավարտված է 95%-ով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ԱՊԱ-իպնդմամբ՝ 149 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհի 123 կիլոմետրն արդեն իսկ կառուցված է։ Նշվում է, որ «Զանգեզուրի միջանցքը» իրականացվում է ժամանակակից չափանիշներին և բարձր որակի պահանջներին համապատասխան։