Կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ռոբերտ Ռեդֆորդը
16/9/2025 19:52

89 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդը, հաղորդում է The New York Times-ը:
Ռեդֆորդը նկարահանվել է «Բուչ Քեսիդին և Սանդենսի երեխան», «Խայթը», «Կոնդորի երեք օրերը» և «Նախագահի բոլոր մարդիկ» ֆիլմերում։ Ռեդֆորդը «Սովորական մարդիկ» (1981) ֆիլմի համար արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն ռեժիսոր։