Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում

16/9/2025 21:44

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ տեղի է ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 71-ամյա Միխայել Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Նելյա Մ․-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների շտապօգնության հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։