Վարդանյանը միջնորդել է հարցաքննել Փաշինյանին
17/9/2025 09:51

Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում միջնորդել է հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին։
Վարդանյանի այս միջնորդությունը թողնվել է առանց քննության:
Նա նաև հայտարարել է, որ համաձայն չէ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքին: Խնդրել է դատարանում հարցաքննել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացրած ռուսական զորակազմի հրամանատարներին։ Սակայն դատարանը միջնորդությունները մերժել է։