Փաշինյանը պատասխանել է Թրամփի գրառմանը

17/9/2025 12:26

Կրկին շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփին, Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել,- Նիկոլ Փաշինյանն է գրել՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։ «Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ»,- գրել է Փաշինյանը։ Երեկ Դոնալդ Թրամփը գրել էր, որ իր համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և ժողովուրդների հետ։