Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին

17/9/2025 12:35

Շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփ, Ձեր TruthSocial էջում արտահայտած ջերմ խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի կազմակերպման գործում,- այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` արձագանքելով ԱՄՆ նախագահի գրառմանը: Երեկ Դոնալդ Թրամփը գրել էր, որ իր համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և ժողովուրդների հետ։