Մաhшցել է Գագիկ Ջհանգիրյանի թnռնիկը

18/9/2025 10:17

Ավտովթարի հետևանքով մահացել է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի թոռնիկը՝ Տիգրանը։ Այս մասին հաղորդում են լրատվամիջոցները: Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 30-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Վթարի հետևանքով 10 հոգի վիրավորվել էր, որոնցից 4-ը երեխաներ էին։