Ավտովթար՝ Երևան-Արմավիր ճանապարհին

18/9/2025 15:20

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել բետոնե ջրատար խողովակի մոտ: Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտոգործելով հատուկ տեխնիկա: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: