Արմեն Գևորգյանը Թուրքիայում կմասնակցի ԵԽԽՎ նիստերի

18/9/2025 19:41

Հայաստանի ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը կգործուղվի Գազիանթեփ (Թուրքիայի Հանրապետություն): Պատգամավորը Գազիանթեփ կգործուղվի հոկտեմբերի 8-11-ը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հանուն առողջ շրջակա միջավայրի խորհրդարանականների ցանցի հերթական նիստի, ինչպես նաեւ ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի Եվրոպայի մրցանակաբաշխության ենթահանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար: