Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում

18/9/2025 19:45

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota Highlander» և «Volkwagen Vento» մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով 4 հոգի տեղափովել են «Սպիտակ» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծահրահեղ ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցի ուսուցիչներ են: