Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

3/10/2025 18:07

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլխավորությամբ, այսօր՝ հոկտեմբերի 3–ին, հրապարակեց Միքայել Սրբազանի դատավճիռը։ Նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Գործով դատախազը միջնորդել էր Միքայել Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ Սեպտեմբերի 24–ին դատարանը հրապարակել էր Միքայել Սրբազանի վերաբերյալ վերդիկտը և նրան մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):